Երևի թե բոլոր հաջողված և լավ գործերը կատարվում են անսպասելի և պատահական և միայն հետո ես հիշում և հասկանում թե մեկ բառը կամ հասարակ մի միտքը ինչպես կարող է դառնալ հետաքրքիր պատմություն և կողքից այն ինչպես է դիտվում:
CoffeeStory-ի ստեղծման միտքը ձևավորվեց և հասունացավ շուրջ 3 տարի:
Շատ կարևոր էր աշխատակիցների ընտրության հարցը, գլխավորապես խոհանոցի և բարի: Որպեսզի կյանքի կոչվեր CoffeeStory-ի կազմակերպության գլխավոր հիմնադրի բոլոր մտահաղացումները, անհրաժեշտ էին գործին լավ տիրապետող, բանիմաց մարդիկ: Եթե չհաշվենք դասական կերակրատեսակներն ու ընպելիքները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, ապա CoffeeStory-ի ճաշացանկի 80%-ը հեղինակային է: Կրեպների բոլոր տեսակներն ու սուրճի տեսականիները ստեղծվել են այս հաստատության պատերի ներսում, հմուտ խոհարարների և բարիստաների ձեռքերով:
Մեր հաջողության գրավականը հանդիսանում է կոլեկտիվը, ով աշխատանքի առաջին իսկ օրվանից համախմբված աշխատել է ճաշացանկի, ընտրության հարցում, ,ինչը վստահ կարելի է ասել ստացվել է համեղ, յուրահատուկ և անկրկնելի:
CoffeeStory-ի ամբողջ թիմի գլխավոր խնդիրը հանդիսանում է սուրճի և սրճային ըմպելիքների պատրաստման արվեստի առավելագույնս գրագետ փոխանցումը, որը պետք է դուր բոլորին, իսկ ճաշատեսակները` լինեն համեղ և մատչելի:
Ամենա կարևոր խնդիրը որ պետք է լուծվեր` դա հաստատության անվանումն էր: Մենք հասկանում էինք որ այն պետք է լինի յուրահատուկ և գեղեցիկ, իսկ ամենա կարևորը բացահայտի ամբողջ ճշմարտությունն ու իրողությունը, ինչ կարող էր վերաբերվել յուրաքանչյուրին:
Հիմնադրի հանդիպումներից մեկի ժամանակ որտեղ ներկա էր նրա 5 ամյա որդին, նկատելով հոր մտահոգ վիճակը, մոտեցավ և կամաց հարցրեց.
- Հայրիկ ինչ է պատահել, դու ինչ որ պատմության մեջ ես հայտնվել:
Հայրը նայեց որդուն, մեղմ ժպտաց, ի պատասխան վեր կացավ և հպարտորեն ասաց`
-«Սուրճի պատմություն» այսպես կանվանվի մեր հաստատությունը` CoffeeStory-ի:
Եվ 2014 թվականի հունիսի 22–ին CoffeeStory-ին իր հյուրընկալ դռները բացեց հաճախորդների առջև, ովքեր մեզ հետ միասին սկսեցին գրել մեր պատմությունը: Կահավորանքի յուրաքանչյուր տարր, սուրճի բաղադրության ուրաքանչյուր մասնիկ ուղղակիորեն կապված է մեր այցելունների հետ, ունենալով իր հետաքրքիր պատմությունը:
Ստեղծել մի վայր, որտեղ կարող են հավաքվել տարբեր տարիքի, մասնագիտության և նախասիրությունների մարդիկ և զգան իրենց ինչպես տանը և մեր պատմության մի մասնիկը` գերազանց է կատավել:


Փոքրիկի որդու օգնությունը հաստատության անվանման ընտրության հարցում, մեր բարդ աշխատանքի շրջանակներում չանտեսվեց: Եվ շուտով CoffeeStory-ին իր այցելուներին ներկայացրեց մանկական սենյակ, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է թողնել երեխային, որակավորված մանկավարժների ուշադրության ներքո, զբաղվելու զարգացողական խաղերով: Սեփական փորձից վստահ գիտակցելով, որ երեխաններ մեր ապագան են` CrayolaRoom-ի գլխավոր սկզբունքը յուրաքնչյուր երեխային ցուցաբերվող սերն ու հոգատարությունն է:
CoffeeStory-ի առաքինությունը թղթին գրված լոկ բառեր չեն` դա մեր չափանիշներն ու սկզբունքներն են որոնք բնորոշում են այն ոճը, որով աշխատում ենք մինչ այսօր:

CoffeeStory-ի առաքինությունը

Հաստատել CoffeeStory-ի դիրքերը տարածաշրջանում, որպես բարձրորակ սուրճի հիմնական մատակարարող, պահպանելով աճի և զարգացման գործընթացում մեր անզիջում նվիրվածության սկզբունքները:
Ստորև նշված հիմնական և ղեկավարող սկզբունքները օգնում են մեզ կշռադատել ընդունվող որոշումները:

 

  •  Ապահովվել գերազանց աշխատանքային մթնոլորդ, ցուցաբերելով միմիյանց նկատմամբ հարգանք և արժանապատվություն:
  •  Ցուցաբերել դրական է վերաբերմունք բազմազան ուղվածություններին, որոնք մեր բիզնեսի անբաժանելի մասն են:
  •  Կիրառել սուրճ պատրաստման և այցելուներին մատուցման ժամանակակից ամենաբարձր չափանիշները:
  •  Աշխատել ոգևորությամբ, հաճույք պատճառելով այցելուներին:
  •  Հասկանալ և ընդունել, որ մեր ապագա բարգավաճման հիմքը շահութաբերությունն է: